Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Մինսկում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի չմասնակցելու որոշմանը։
«Մոսկվան ափսոսում է, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է անձամբ չմասնակցել Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե քանի դեռ Լուկաշենկոն Բելառուսի նախագահն է, ինքը չի այցելի այդ երկիր, նաև՝ որևէ պաշտոնական պատվիրակություն չի ուղարկի։ Պատճառը 44-օրյա պատերազմում Ադրբեջանին Բելառուսի ցուցաբերած օգնությունն է, ինչի մասին հայտարարել էր Լուկաշենկոն։