ՄԱԳԱՏԷ-ն հայտնել է, որ հինգշաբթի օրը Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով վնասվել են Իրանի Էրակ քաղաքում գտնվող ծանր ջրի ռեակտորի կարևոր շինությունները:
«Թեև սկզբում Խոնդաբի ծանր ջրի արտադրության գործարանի վնասվածքները տեսանելի չէին, հետագայում գործակալությունը գնահատել է, որ օբյեկտի կարևոր շինությունները, ներառյալ՝ թորման սարքավորումը, վնասվել են»,- հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ն։
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ օբյեկտի ռմբակոծումը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Նա կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ պատասխանատվության ենթարկել Իսրայելին միջուկային օբյեկտի վրա հարձակման համար:
Իսրայելը հինգշաբթի հայտարարել է, որ հարվածել է Արակի «ոչ ակտիվ» միջուկային օբյեկտին՝ փորձելով կանխել միջուկային զենքի մշակման համար դրա հնարավոր օգտագործումը:
Քանի որ օբյեկտի ռեակտորը չէր գործարկվել և չէր պարունակում միջուկային նյութեր, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հինգշաբթի հայտարարել էր, որ «ռադիոակտիվ հետևանքներ չեն ակնկալվում»: