ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Ведомости-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն իրար հետ անհամատեղելի են։
«Հնարավոր չէ միաժամանակ գտնվել երկու միությունում։ Բացի այդ, չնայած՝ Հայաստանում շատերը չեն ցանկանում խզել կապերը Ռուսաստանի հետ, Բրյուսելն այսօր Երևանին թույլ չի տա պահպանել նորմալ հարաբերություններ Մոսկվայի հետ։ Այդ պատճառով, երբ հայ ժողովուրդը գնա իր ընտրությանը, պետք է պատկերացնի, թե ինչպես դա կազդի մարդկանց առօրյայի վրա, և ինչ կլինի հետո»,- ասել է նա։
Օվերչուկը հիշեցրել է, որ 2022թ․ Եվրոպան փակել էր իր օդային տարածքը ռուսական ավիափոխադրողների համար. «Եթե Հայաստանը ընտրի եվրոպական ուղղությունը, նշանակում է՝ նաև Երևանը ստիպված կլինի դադարեցնել օդային կապը Ռուսաստանի հետ, քանի որ որոշումները կընդունվեն այլ վայրում»