Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Էպիկենտրոնը՝ Սեմնան քաղաքից արևմուտք՝ 35 կմ հեռավորության վրա։
Երկրաշարժի հնարավոր վնասների մասին դեռևս տեղեկություններ չկան։