Միջազգային

Իսրայելի հարվածները կարող են վնասել Եվրոպային. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացրել է, որ Իրանի և Իսրայելի պատերազմը կարող է միգրացիոն ալիք առաջացնել՝ վնասելով Եվրոպային:

«Իսրայելի հարձակումների բռնության պարույրը կարող է վնասել Եվրոպային՝ միգրացիայի և միջուկային նյութերի արտահոսքի տեսանկյունից»,- ասել է Էրդողանը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ զրույցում:

Նշենք, որ Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլերի հետ։