Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին անդրադարձել է Ժնևում ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպմանը։
«Ամերիկացիները բազմիցս ազդանշաններ են ուղարկել լուրջ բանակցությունների անհրաժեշտության մասին: Մենք որևէ կապ չունենք Ամերիկայի հետ՝ որպես այդ հանցագործությունների հանցակից»,- ասել է նա:
Ըստ Արաղչիի՝ Իսրայելի հարձակումների պայմաններում Իրանը չի ցանկանում որևէ մեկի հետ բանակցություններ վարել.
«Ոչ մի խելամիտ մոտեցում թույլ չի տա մեզ որևէ մեկի հետ բանակցություններ վարել մեր հրթիռային հնարավորությունների մասին: Եվրոպացիների հետ մեր խոսակցության թեման միջուկային և տարածաշրջանային խնդիրներն են: Մեր հրթիռային հնարավորությունները բացառիկ են և կրում են պաշտպանական բնույթ»,- ասել է նա:
Արաղչին նաև նշել է, որ երկրի զինված ուժերի թիրախները ռազմական և տնտեսական կենտրոններն են, ոչ թե բնակելի թաղամասերը, շենքերը կամ հիվանդանոցները:
«Ես գիտեմ, թե որքան մանրակրկիտ են պլանավորվում մեր հրթիռային հարձակումները և որքան խստորեն պահպանվում են էթիկական նորմերն ու միջազգային իրավունքը ռազմական գործողություններ վարելիս»,- ասել է նա: