Իսրայելի ռազմաօդային ուժերն ավելի քան 60 կործանիչով հարվածներ են հասցրել Թեհրանում գտնվող տասնյակ ռազմական օբյեկտների, օգտագործվել է մոտ 120 մարտագլխիկ հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի՝ ՑԱԽԱԼ-իմամուլի ծառայությունը:
«Իսրայելի բանակը ավարտել է Թեհրանի կենտրոնում հարվածների շարքը՝ խոցվել են տասնյակ թիրախներ, ներառյալ հրթիռների արտադրության ռազմական օբյեկտներ և Իրանի միջուկային զենքի ծրագրի հետազոտությունների ու մշակումների SPND շտաբը»,- հայտնում են ՑԱԽԱԼ-ից։
«Այդ օբյեկտները, որոնք մշակվել են տարիներ շարունակ, ծառայել են որպես Իրանի պաշտպանության նախարարության արդյունաբերական կարևոր կենտրոն:
Թիրախների թվում եղել են հրթիռների բաղադրիչների արտադրության ձեռնարկություններ և հրթիռային շարժիչների ձուլման համար օգտագործվող հումքի արտադրության օբյեկտներ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ, գիշերային գործողությունների ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը խոցել են Իրանի տարածքից արձակված չորս անօդաչու թռչող սարք: