Միջազգային

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ Մինսկի ֆորումին կմասնակցի հեռավար

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական միության Մինսկի ֆորումին կմասնակցի հեռավար՝ առցանց ձևաչափով։ Այս մասին հայտարարել է Բելառուսի արտգործնախարար Մաքսիմ Ռիժենկովը, գրում է ТАСС-ը։

ԵԱՏՄ անդամ երկրների (Ռուսաստան, Ղազախստան և Ղրղզստան) բոլոր առաջնորդները, բացառությամբ Հայաստանի վարչապետի, հաստատել են իրենց անձնական ներկայությունը միջոցառմանը։ Համաժողովի ընթացքում սպասվում է Կուբայի նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսի պաշտոնական այցը Բելառուս։ Իր մասնակցությունը հաստատել է նաև Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի նախագահը ծրագրում է այց։

«Մենք դեռ հույս ունենք Իրանի նախագահի պաշտոնական այցի հետ: Թեև մենք հասկանում ենք իրավիճակը տարածաշրջանում, մենք ցանկանում ենք, որ շուտափույթ կարգավորում և խաղաղություն գա այս հողում: Բայց առայժմ այս պատվիրակության այցը պլանների մեջ է»,- ասել է Ռիժենկովը: Բելառուսի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Եվրասիական տնտեսական համաժողովին գրանցվել է ավելի քան 2000 մասնակից 29 երկրներից։ 

Եվրասիական տնտեսական համաժողովը կանցկացվի հունիսի 26-ին Մինսկում՝ BelExpo միջազգային ցուցահանդեսային կենտրոնում։