Միջազգային

Իսրայելը հարվածել է Արակի ռեակտորին

Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ Իսրայելը հարձակվել է Իրանի Արակ քաղաքում գտնվող ծանր ջրով աշխատող ռեակտորի վրա։ Նշվում է, որ «ճառագայթային վտանգ չկա», և օբյեկտը տարհանվել էր դեռևս հարձակումից առաջ:

Հինգշաբթի առավոտյան ավելի վաղ Իսրայելը զգուշացրել էր, որ հարձակում է նախապատրաստում օբյեկտի վրա և կոչ էր արել բնակչությանը լքել տարածքը: