Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների նոր փոխանակում են իրականացրել։
«Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից մի խումբ ռուս զինծառայողներ հետ են վերադարձվել, փոխարենը փոխադրվել են Ուկրաինայի զինված ուժերի մի խումբ ռազմագերիներ», հինգշաբթի հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Այս տարվա հունիսի 19-ին, այս տարվա հունիսի 2-ին Ստամբուլում ձեռք բերված ռուս-ուկրաինական պայմանավորվածությունների համաձայն, Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է մի խումբ ռուս զինծառայողներ»։
Նշվում է, որ ռուս զինծառայողներն այս պահին գտնվում են Բելառուսում, որտեղ ստանում են անհրաժեշտ հոգեբանական ու բժշկական օգնություն։ «Բոլոր ռուս զինծառայողները կտեղափոխվեն Ռուսաստանի Դաշնություն՝ ՌԴ ՊՆ բուժհաստատություններում բուժման և վերականգնման նպատակով», - ավելացրել է ՌԴ ՊՆ-ն։