Միջազգային

Ադրբեջանը Թուրքիայում կմասնակցի «Անատոլիական արծիվ» զորավարժություններին

Ադրբեջանցի զինծառայողները կմասնակցեն «Անատոլիական արծիվ» միջազգային զորավարժություններին, որոնք կանցկացվեն թուրքական Քոնյա քաղաքում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Զեքի Աքթուրքը։

Բացի Ադրբեջանից և Թուրքիայից, զորավարժություններին կմասնակցի ԱՄՆ-ի, Կատարի, Հունգարիայի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Հորդանանի ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային ուժերի անձնակազմը։ Զորավարժություններին որպես դիտորդ երկրներ կներկայացվեն Բուլղարիան, Բրազիլիան, Մալայզիան, Մալին և Նիգերիան։

Զորավարժությունները կտևեն հունիսի 23-ից մինչև հուլիսի 4-ը։