Միջազգային

ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են իսրայելա-իրանական առճակատման համատեքստում անվտանգության ներկա իրավիճակը, ինչպես նաև երկու երկրների երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցեր։

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Լավրովը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը և բոլոր համապատասխան կառույցներին՝ Իրանից Ռուսաստանի քաղաքացիների, այդ թվում՝ արվեստագետների տարհանմանն աջակցելու համար։