Միջազգային

Իսրայելը վերսկսել է հարվածները Թեհրանին

Իրայելը վերսկսել է հարվածել Իրանին։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի բանակը։

Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ ներկայումս Իսրայելի օդային ուժերը հարվածներ են հասցնում Թեհրանի տարածքում գտնվող իրանական ռեժիմի ռազմական օբյեկտներին։

Իսրայելի բանակը նաև հայտարարել է, որ ուրբաթ օրվանից սկսած՝ 1100 իրանական թիրախ է խոցվել։