Վրաստանի ՆԳՆ-ից հայտնում են, որ բացահայտվել է թմրանյութերի աննախադեպ մասշտաբի միջազգային փոխադրում։ Իրավապահների գործողությունների արդյունքում առգրավվել է 298 կիլոգրամ հերոին, որի արժեքը սև շուկայում կազմում է մոտ 85 միլիոն լարի։
Ինչպես հայտնել է ՆԳ փոխնախարար Ալեքսանդրե Դարախվելիձեն, ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի։
Քննությամբ պարզվել է, որ բեռնատարը, որը բեռնված է եղել հրակայուն աղյուսներով, Վրաստան է մուտք գործել Հայաստանից՝ Գուգուտի մաքսակետով, որը բեռը տեղափոխելու էր Եվրոպա՝ Բաթումի նավահանգստի միջոցով։
Մաքսազերծման գոտու տարածքում բեռնատարի կցորդը մանրամասն զննության է ենթարկվել, որի արդյունքում հայտնաբերվել է 600 պլաստիկ տարա՝ աղյուսների տեսքով, որոնցում թաքցված է եղել 298 կգ հերոին։
Իրավապահները փորձում են բացահայտել նաև փոխադրման գործընթացում ներգրավված մյուս անձանց ինքնությունը։
Քրեական գործը հարուցվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ և 262-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։