Միջազգային

Խամենեին կարող է Հուսեյնի ճակատագրին արժանանալ․ Իսրայելի պաշտպանության նախարար

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը նախազգուշացրել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, որ վերջինը կարող է արժանանալ «Սադամ Հուսեյնի ճակատագրին»։ Կացը նման հայտարարություն է արել  այսօր առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ։

«Ես զգուշացնում եմ Իրանի բռնապետին չշարունակել ռազմական հանցագործություններ կատարել և հրթիռներ արձակել իսրայելցի խաղաղ բնակիչների վրա: Նա լավ կանի հիշի դիկտատորի ճակատագիրը Իրանի հարևան երկրում, ով ընտրեց նույն ճանապարհը Իսրայելի դեմ», - ասում է Կացը ՝ նկատի ունենալով Հուսեյնին՝ Իրաքի նախկին առաջնորդին, որը մահապատժի ենթարկվեց։

Կացը, վկայակոչելով նախօրեին իսրայելական հարվածը Իրանի պետական հեռուստաընկերության շենքին, ասել է, որ իրանական քաղաքացիական ռեժիմի կառավարման այլ օբյեկտներ  նույնպես կարող են թիրախ լինել:

«Մենք այսօր նույնպես կշարունակենք գործել Թեհրանում ռեժիմի և ռազմական թիրախների դեմ, ինչպես երեկ արեցինք քարոզչության և սադրանքի հեռարձակման իշխանության դեմ», - ասել է նա: