«Մեծ յոթնյակի» երկրները ծրագրում են հայտարարել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին։ Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է. «Մենք աշխատում ենք նոր պատժամիջոցների փաթեթի վրա, և ես մտադիր եմ համագործակցել G7-ի բոլոր գործընկերների հետ՝ սահմանափակելու Ռուսաստանի էներգակիրներից ստացվող եկամուտները և այն ռեսուրսները, որոնք նա կարող է ուղղել իր անօրինական պատերազմին»։
Սթարմերը ընդգծել է, որ անհրաժեշտ է «օգտագործել այս պահը»՝ Ռուսաստանի և նրա նախագահ Վլադիմիր Պուտինի վրա տնտեսական ճնշումն ուժեղացնելու համար: Նա հավելել է, որ Պուտինին պետք է հասկացնել, որ իր և Ռուսաստանի շահերից է բխում խաղաղությանն ուղղված իրական մտադրություն ցուցաբերելը: