Միջազգային

Իրանը հայտարարել է Թավրիզում իսրայելական չորրորդ F-35 կործանիչը խոցելու մասին

Արևելյան Ադրբեջանի ճգնաժամային կառավարման գլխավոր տնօրենը հայտնել է, որ Իրանի զինված ուժերի հակաօդային պաշտպանությունը հաջողությամբ խոցել է իսրայելական F-35 կործանիչը Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Թավրիզում:

 IRNA գործակալության հետ զրույցում Մաջիդ Ֆարշին ասել է, որ ավելի վաղ Թավրիզում երկու մարտական ​​անօդաչու թռչող սարք են խոցել:

Սա արդեն չորրորդ F-35 կործանիչն է, որը որսացել և ոչնչացրել է Իրանի հակաօդային պաշտպանությունը, նշում է պարբերականը: