Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը տագնապալի է անվանել իրավիճակը Մերձավոր Արևելքում՝ հաշվի առնելով Թրամփի և Նեթանյահուի հայտարարությունները։
Նա ասել է, որ Մոսկվան կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել՝ կարգավորման խաղաղ քաղաքական և դիվանագիտական ճանապարհին անցնելու համար։
«Ռուսաստանն այժմ տեսնում է Իսրայելի դժկամությունը Իրանի հետ հակամարտությունը կարգավորելու, խաղաղ ճանապարհ բռնելու և այդ հարցում միջնորդություն փնտրելու հարցում»,- ասել է նա։
Պեսկովը նաև նշել է, որ Կրեմլը համաձայն է Թրամփի այն խոսքերի հետ, որ Ռուսաստանին G8-ից դուրս թողնելը մեծ սխալ էր։
«G7-ը կորցրել է իր գործնական նշանակությունը, շատ դժգույն և բավականին անպետք տեսք ունի»,- հայտարարել է նա։
Անդրադառնալով Ուկրաինայի հետ բանակցությունների հարցին՝ Պեսկովն ասել է, որ առայժմ փոխըմբռնում չկա Ուկրաինայի հետ բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ.
«Առաջիկա օրերին վրա կհասնի ուկրաինական ուղղությամբ աշխատանքների շարունակման հնարավոր ժամկետների շուրջ փոխըմբռնման հասնելու ժամանակը»,- ասել է նա։