Միջազգային

Օդեսայում ԱԹՍ հարվածի հետևանքով բնակելի շենքեր են ավիրվել

Ռուսական ԱԹՍ-ները այս գիշեր լայնածավալ հարձակում են իրականացրել ուկրաինական Կիև և Օդեսա քաղաքների ուղղությամբ, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Օդեսայում, նախնական տեղեկություններով, մեկ մարդ է զոհվել, 17-ը՝ վիրավորվել․

«Ռուսները Օդեսայի պատմական կենտրոնում ավերել են բնակելի շենքեր, մանկապարտեզ և ներառական կենտրոն»,- ասվում է հրապարակման մեջ։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ գիշերվա ընթացքում Ուկրաինայի տարածքի ուղղությամբ ՌԴ-ն ավելի քան 440 անօդաչու թռչող սարքեր և 32 հրթիռներ է արձակել։