Միջազգային

Իրանը հայտարարում է նոր զինատեսակներ օգտագործելու մասին

Իրանն առաջիկա ժամերին հարձակումներ կկատարի Իսրայելի վրա՝ օգտագործելով նոր զինատեսակներ։

Այդ մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Կայումարս Հեյդարին, նշում է Իրանի պետական հեռուստաընկերությունը։

«Սկսվել են զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակումները՝ օգտագործելով նոր և առաջադեմ զինատեսակներ, և դրանք միայն կուժեղանան մոտակա ժամերին»,- ասել է նա։