Միջազգային

Ուրանի պաշարները ՌԴ-ում պահելու առաջարկն ուժի մեջ է. Պեսկով

Դմիտրի Պեսկովի առանցքային հայտարարությունները

  • Ռուսաստանը պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, միջնորդական դեր ստանձնել Իրանի և Իսրայելի միջև հակամարտության կարգավորման հարցում։
  • Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ռուսական կողմի առաջարկը՝ ուրանի պաշարները պահել Ռուսաստանի տարածքում, շարունակում է մնալ ուժի մեջ, սակայն ռազմական գործողությունների վերսկսումը բարդացրել է գործընթացը։
  • Կրեմլը արձանագրում է Իրանի հասարակության լայն համախմբվածություն իսրայելական ռմբակոծությունների ֆոնին։
  • Ռուսաստանը վճռական է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման խորքային պատճառները վերացնելու ուղղությամբ գործելու հարցում։
  • Մոսկվան շարունակում է կապ պահպանել ինչպես Թեհրանի, այնպես էլ Երուսաղեմի հետ՝ ընդգծելով Ռուսաստանի քաղաքացիների անվտանգության ապահովման կարևորությունը և անհրաժեշտությունը։
  • Ռուսաստանը դատապարտում է այն քայլերը, որոնք հանգեցրել են Մերձավոր Արևելքում իրավիճակի վտանգավոր սրմանը։
  • Կրեմլում տեղեկացված են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այն հայտարարության մասին, ըստ որի՝ Իսրայելի հարձակումն Իրանի վրա կարող է հանգեցնել իշխանափոխության Թեհրանում։
  • Ռուսաստանի և Չինաստանի ռազմավարական գործընկերությունը չի միտված որևէ երրորդ երկրի դեմ։
  • Մոսկվան մտահոգություն չունի, թե Չինաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների համագործակցությունը կարող է վնասել Ռուսաստանի հետ այդ պետությունների հարաբերություններին։
  • Կենտրոնական Ասիայի պետությունները դիտվում են որպես Ռուսաստանի բնական և պատմական դաշնակիցներ։
  • Հաջորդ բանակցությունների անցկացման հստակ ամսաթիվը դեռ չի որոշվել։
  • Ստամբուլը, որպես բանակցային հարթակ, փոխարինելու հարց օրակարգում չկա։
  • Նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է հունիսի 16-ին իրականացնել միջազգային հեռախոսազրույց։