Միջազգային

Կարող էր վնաս հասցնել ցենտրիֆուգներին. Գրոսի

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ Իրանի ուրանի հարստացման գլխավոր գործարանի՝ Նաթանզի միջուկային օբյեկտի վրա հարձակումից հետո «լրացուցիչ վնասներ» չեն արձանագրվել, և «չկան նշաններ» ստորգետնյա կասկադային սրահի վրա հարձակման մասին. հայտնում է CNN-ը։

«Այնուամենայնիվ, կասկադային սրահում էլեկտրաէներգիայի անջատումը կարող էր վնաս հասցնել այնտեղ տեղակայված ցենտրիֆուգներին»,- նշել է Գրոսսին:

Նա նաև նշել է, որ Իրանի Սպահանի միջուկային օբյեկտում վնասվել է չորս շենք, մյուս միջուկային օբյեկտներում վնասներ չկան:
Ֆորդոյի վառելիքի հարստացման գործարանի կամ Խոնդաբի ջրային ռեակտորի կառուցման տարածքում որևէ վնաս չի նկատվել։