Թուրքիայի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։
Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Մասուդ Փեզեշքիանը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներ:
Էրդողանը նշել է, որ Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ բանակցություններ է վարել մի շարք առաջնորդների հետ: Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դեր՝ հակամարտությունն անհապաղ դադարեցնելու և միջուկային բանակցություններին վերադառնալու համար:
Էրդողանը վերահաստատել է Թուրքիայի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը: