Իսրայելի արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ Իրանի գիշերային հրթիռակոծության հետևանքով երեք մարդ է զոհվել հյուսիսային Հայֆա քաղաքում:
Գիշերային հարվածների զոհերի թիվը հասել է ութի. մեկ մարդ զոհվել է կենտրոնական Բնեյ Բրակ քաղաքում, չորսը՝ Պետախ Տիկվայում:
Իսրայելի վարչապետի գրասենյակի տվյալներով՝ ուրբաթ օրվանից Իսրայելում զոհվել է 23 մարդ:
Իրանի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտական գործողությունների սկզբից ի վեր զոհվել է առնվազն 224 իրանցի: