Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունում՝ ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչը ընդգծել է, որ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու կամ չգալու մասին որոշումը կախված է հետագա իրադարձությունների զարգացումից, և այդ քայլերի ողջ պատասխանատվությունը կրում է Իսրայելը:
Ռեզա Նաջաֆին «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է. «Խորհուրդը պետք է վճռական քայլեր ձեռնարկի սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ ագրեսիան խստորեն դատապարտելու համար»:
Ըստ նրա՝ «ագրեսոր Իսրայելի ռեժիմը պատրանք ունի, որ Իրանն ի վիճակի չէ պաշտպանել իրեն»։
Այս համատեքստում Իսլամական խորհրդատվական ժողովի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադահ Հոսեյն Մալիքին հերքել է Իրանի՝ միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու մասին տարածված լուրը: