ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Իրանի և Իսրայելի միջև հակամարտության կարգավորման գործընթացում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը մշտական կապի մեջ է թե՛ Իսրայելի, թե՛ Իրանի հետ. «Հակամարտության կողմերի ներկայացուցիչների հետ շփումները շարունակվում են համապատասխան ալիքներով։ Մոսկվան հատկապես շեշտադրում է այնպիսի քայլերից զերծ մնալու անհրաժեշտությունը, որոնք կարող են վտանգել Ռուսաստանի քաղաքացիների կյանքն ու առողջությունը»,– ընդգծել է նա։
Պեսկովը հավելել է, որ Իրանից արդեն տարհանվել է ՌԴ քաղաքացիների մի մասը։