ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 15-ին ուշ երեկոյան ժամանել է Կանադա՝ մասնակցելու G7 առաջնորդների գագաթնաժողովին։ Սա տեղի է ունենում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հունիսի 17-ին Ալբերտայի Կանանակսիս քաղաքում նախատեսված կարևոր հանդիպումից առաջ:
Կանադան, որն այս տարի նախագահում է G7-ը, Զելենսկուն հրավիրել է մասնակցելու եռօրյա գագաթնաժողովին:
Զելենսկին հայտարարել է՝ իր առաջնահերթությունն է Թրամփի հետ քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, խաղաղ բանակցությունները, զենքի գնումները և ԱՄՆ-Ուկրաինա տնտեսական համագործակցությունը:
Ակնկալվող երրորդ հանդիպումը կարող է ցույց տալ Թրամփի և Զելենսկու հարաբերությունների ապագան, ինչպես նաև լույս սփռել Ուկրաինային աջակցելու ԱՄՆ-ի հանձնառության վրա: