CNN-ը գրում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը դեմ է արտահայտվել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանելու Իսրայելի ծրագրին։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը հրապարակային և մասնավոր զրույցներում հստակ հայտնել է, որ ներկա փուլում նախընտրում է, որպեսզի Միացյալ Նահանգները չմիջամտի։
Իր աղբյուրներին հղում անելով նման տեղեկություն է հայտնում նաև Reuters-ը։
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան CNN-ին հայտնել է, որ իսրայելցիներն Իսրայելի և Իրանի միջև շարունակվող հակահարվածների ֆոնին Խամենեին սպանելու հնարավորություն են ունեցել։ ԱՄՆ-ն Իսրայելին փոխանցել է, որ Թրամփը դեմ է այդ ծրագրին, և այն չի իրագործվել։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսնակը CNN-ին հայտնել է, որ Թրամփի կողմից Իսրայելի ծրագիրը մերժելու մասին լուրերը «կեղծ» են։