Միջազգային

Իսրայելը Թրամփի վարչակազմին խնդրել է միանալ Իրանի դեմ պատերազմին․ Axios

Իսրայելը վերջին երկու օրերի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին խնդրել է միանալ Իրանի դեմ պատերազմին, որպեսզի վերացնեն նրա միջուկային ծրագիրը։

Այդ մասին գրում է Axios-ը՝ հղում անելով իսրայելցի երկու պաշտոնյաների:

Պաշտոնյաներից մեկը Axios-ին պնդել է, որ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում ասել է, որ ԱՄՆ-ը կարող է միանալ գործողությանը, եթե անհրաժեշտ լինի։ Մինչդեռ Axios-ի մյուս աղբյուրը հերքել է դա՝ նշելով, որ ներկայումս ԱՄՆ վարչակազմը չի քննարկում դա: