Միջազգային

Մակրոնն Իրանի նախագահին հորդորել է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

«Իրանի միջուկային ծրագիրը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Իրանի նախագահին հորդորեցի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, որը դեէսկալացիայի միակ կենսունակ ուղին է։ Մենք պատրաստ ենք ներդրում ունենալ և մոբիլիզացնել մեր բոլոր ջանքերը՝ այդ նպատակին հասնելու համար։

Տարածաշրջանում անկայունության լուրջ ռիսկի լույսի ներքո ես կոչ արեցի, որ Իրանում և ավելի լայն տարածաշրջանում գտնվող մեր դիվանագիտական ​​​​հաստատություններն ու քաղաքացիները ոչ մի դեպքում թիրախ չդառնան։ Ես նաև ընդգծում եմ առավելագույն զսպվածությունը՝ իրավիճակի սրացումից խուսափելու համար»,- ընդգծել է Մակրոնը։