Միջազգային

Իրանը դուրս է գալիս միջուկային բանակցություններից

Իրանին Իսրայելի հարվածներին ԱՄՆ-ի աջակցության լույսի ներքո Թեհրանն անիմաստ է համարում շարունակել բանակցությունները Վաշինգտոնի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ, ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Մյուս կողմը (ԱՄՆ) գործել է այնպես, որ երկխոսությունն անիմաստ է դառնում»,- Tasnim գործակալությանը ասել է նա՝ նշելով.

«Դուք չեք կարող խոսել բանակցությունների մասին և միևնույն ժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով հարձակվել Իրանի տարածքի վրա»: