Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր կեսօրին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այդ մասին գրում է Times Of Israel-ը՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնյային։
Նշվում է նաև, որ սա նրանց երկրորդ հեռախոսազրույցն է երկու օրվա ընթացքում՝ Իրանի դեմ Իսրայելի զանգվածային հարվածի ֆոնին: