Միջազգային

Թրամփը Մասկին թմրամոլ է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործարար Իլոն Մասկի հետ հրապարակային վեճից հետո գործարարին անվանել է «կոշտ թմրամոլ», հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի վարչակազմում  իր աղբյուրին։

Թերթի զրուցակցի խոսքով՝ Թրամփը ընկճված էր՝ Մասկի հետ տեղի ունեցած հրապարակային վեճի արդյունքում և զանգահարում էր «թե՛ մտերիմ վստահված անձանց, թե՛ պատահական ծանոթների»՝  զրույցի ընթացքում Մասկին անվանելով «կոշտ թմրամոլ»։

Նախագահի մտահոգությունը Մասկի կողմից թմրանյութերի օգտագործման հարցում, ինչպես նշում է պարբերականը, դարձել է նրանց հակասության պատճառներից մեկը։