Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն կարծում է, որ բոլոր նրանք, ովքեր նպաստել են 2008 թվականին երկրի տարածքների կորստին, պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Կախա Կալաձեն կարծում է, որ օգոստոսյան պատերազմի վերաբերյալ հարցեր կան, որոնց պետք է պատասխանել:
«Բոլորը պետք է պատժվեն՝ անկախ նրանից, թե ով է իր գործողություններով և քայլերով նպաստել այդ ամենին։ Մենք պետք է խոսենք իրականության մասին և պարզենք այն ամենը, ինչ տեղի է ունեցել», - ասել է նա։
Նրա գնահատմամբ՝ «Ազգային շարժումը» և նախագահ Սաակաշվիլին հանցավոր խմբավորումներ են եղել և վնաս են հասցրել երկրին:
««Ազգային շարժումը» և Միխեիլ Սաակաշվիլին հանցավոր խումբ էին և անում էին քայլեր, որոնք վնասեցին երկրին։ Մեր քաղաքականությունն ուղղված է տարածքների վերադարձին, ինչը ես համարում եմ հնարավոր և ռեալ», - հայտարարել Է Թբիլիսիի քաղաքապետը։