Կալինինգրադում ավարտվել են Ռուսաստանի և ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունների բանակցությունները. հաղորդում է ռուսական РИА-ն։
Մինչ այս, պատվիրակությունների ղեկավարները՝ РосАтом-ի գլխ. տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը և ՄԱԳԱՏԷ-ի գլխ. տնօրեն Ռաֆայել Գրոսին, անհատական հանդիպում են անցկացրել։
ՄԱԳԱՏԷ-ի հետ բանակցություններում քննարկվել է Զապորոժիեի ԱԷԿ-ում ամերիկյան վառելիքի հարցը, հայտարարել է Լիխաչովը: Նա նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է այդ հարցով աշխատել ԱՄՆ-ի հետ ՄԱԳԱՏԷ-ի միջնորդությամբ:
«ԱԷԿ-ում ՄԱԳԱՏԷ-ի ներկայությունն անհրաժեշտ է աշխարհին կայանի իրավիճակի մասին տեղեկացնելու համար, դա կարևոր է ֆեյքերի դեմ պայքարի համար։ ԱԷԿ-ի 6 էներգաբլոկներից 4-ում ներբեռնված է ամերիկյան արտադրության վառելիք, և Ռուսաստանը պատրաստ է ինչպես շարունակել դրա օգտագործումը, այնպես էլ՝ անհրաժեշտության դեպքում վերադարձնել այն մատակարարներին»,- հայտարարել է նա։
Ռուսաստանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև միջգերատեսչական խորհրդակցությունների նախորդ փուլը տեղի է ունեցել Մոսկվայում՝ ս.թ. փետրվարի 7-ին։ Այն ժամանակ ուշադրությունը կենտրոնացված էր Զապորոժիեի ԱԷԿ-ի և ռուսական այլ ատոմակայանների անվտանգության վրա: