Թբիլիսիում պարզաբանել են՝ ինչու չի երկրի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլին ժամանել Երևան։
Հիշեցնենք, որ նախարարը ծրագրել էր Երևան այցելել հունիսի 6-ին, սակայն այցը չեղարկվել է:
Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունում «Эхօ Кавказа»-ին հայտնել են, որ Սոնգուլաշվիլին ծրագրել էր ուղևորություն Երևան՝ մասնակցելու վրացական մշակույթի օրերին և քննարկելու համագործակցության տարբեր ասպեկտներ Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ: Սակայն այցը ստիպված են եղել չեղարկել Ֆրանսիայում նախատեսված նախարարական հանդիպմանը նախարարի մասնակցության պատճառով։ Ընդ որում, մշակույթի օրերին Երևան է մեկնել գերատեսչության ղեկավարի տեղակալը։