Միջազգային

Թրամփն «Էփսթեյնի փաթեթում» է․ Մասկ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Էփսթեյնի փաթեթում» է, X-ում գրել է միլիարդատեր Իլոն Մասկը։ 

«Դա է իրական պատճառը, որ այդ փաստաթղթերն այդպես էլ չհրապարկվեցին»,- նշել է նա։

Հավելենք, որ Էփսթեյնի հետ կապված սկանդալը պայթել էր ԱՄՆ-ում, երբ բացահայտվել էր, որ ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփսթեյնն էլիտար ակումբներ էր ստեղծել, որտեղ հրավիրում էր հայտնի մարդկանց՝ մասնակից դարձնելով սեռական բռնության, մանկապղծության խնջույքներին։