Միջազգային

Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 մլրդ դոլարով

Դոնալդ Թրամփի հետ առճակատման պատճառով Իլոն Մասկի կարողությունը կրճատվել Է 34 մլրդ դոլարով։ Այս մասին հաղորդում է հեղինակավոր Bloomberg պարբերականը։

Գործարար Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 մլրդ դոլարով՝ հասնելով 334,5 մլրդ դոլարի: Սա 1 օրում Մասկի կրած ամենամեծ կորուստն է՝ սկսած 2021 թվականի նոյեմբերից: Մասկը շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ մարդը։