Հութիները հայտարարել են Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանի ուղղությամբ բալիստիկ հրթիռ արձակելու մասին:
Իրանամետ «Անսարուլա» շարժման ապստամբները (հութիներ) հայտարարել են, որ «Պաղեստին-2» արագընթաց բալիստիկ հրթիռով հարված են հասցրել Իսրայելի Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանին: Նրանց խոսքով՝ հրթիռը հաջողությամբ խոցել է թիրախը։
Հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարին հայտնել է, որ Եմենի բանակի հրթիռային ստորաբաժանումը հարված է հասցրել օկուպացված տարածքում գտնվող Յաֆֆայի շրջանում գտնվող օդանավակայանին՝ օգտագործելով նոր տեսակի հրթիռ: