Տեխնէ

Տեսլայի ակցիաներն արժեզրկվել են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և գործարար Իլոն Մասկի «պատերազմի» արդյունքում համաշխարհային բորսայում Տեսլայի ակցիաներն արժեզրկվել են ավելի քան 13 տոկոսով։

Թրամփի և Մասկի հարաբերություններում առկա ճաքերը գնալով ավելի ու ավելի տեսանելի են դառնում։ Այսօր նրանք երկուսն վիրավորական քննադատություններ են հնչեցրել միմյանց հասցեին։ Մասկը, մասնավորապես, անհաճո մեկնաբանություններ է արել նախագահի հարկային օրինագծի վերաբերյալ։ Թրամփը, ինչպես միշտ, չի լռել։ Ի պատասխան՝ նա ասել է, որ Մասկը վրդովված է և խելագարվել է։