ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցի իր էջում գրել է, որ Էլոն Մասկը խելագարվել է։
«Ես նրան խնդրեցի հեռանալ, ես չեղարկեցի նրա «Էլեկտրական մեքենաների մանդատը», որը բոլորին ստիպում էր գնել էլեկտրական մեքենաներ, որոնք ոչ ոք չէր ուզում (և իմ այդ քայլի մասին նա գիտեր ամիսներ առաջ)։ Նա խելագարվեց»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը հավելել է, որ բյուջեում միլիարդավոր դոլարներ խնայելու ամենահեշտ ձևը Էլլոնի կառավարության սուբսիդիաներն ու պայմանագրերը դադարեցնելն է և զարման է հայտնել, թե ինչո՞ւ Բայդենը դա չի արել։
Իլոն Մասկը ծիծաղով է արձագանքել Թրամփի այս գրառմանը՝ «Խնդրեմ, արեք ու լուսավորեք իմ օրը»։