Ժամանց

Դակոտա Ջոնսոնն ու Քրիս Մարտինը բաժանվել են

Ութ տարվա հարաբերություններից հետո Դակոտա Ջոնսոնը և Քրիս Մարտինը բաժանվել են: Այս մասին հայտնում է People-ը։

Չնայած նրանց բաժանման մասին լուրերը հայտնվել էին ավելի վաղ, այս անգամ ինսայդերները հայտնել են, որ ամեն ինչ վերջացած է։

Վերջին անգամ զույգին միասին տեսել են մոտ երկու շաբաթ առաջ՝ Մալիբուում։ Մինչ այդ նրանց նկատել են Հնդկաստանում Coldplay-ի համերգի ժամանակ, որտեղ Մարտինը հանդես է գալիս որպես խմբի մենակատար։ 

Ջոնսոնի և Մարտինի հարաբերությունները սկսվել են 2017 թվականին։ Անցյալ տարի հնարավոր բաժանման մասին առաջին լուրերը հայտնվեցին, բայց Դակոտան անուղղակիորեն հերքել էր դրանք, և զույգը շարունակել էր հայտնվել հանրության առջև:

Ներկայումս ոչ Դակոտան, ոչ Քրիսը պաշտոնապես չեն մեկնաբանել բաժանման մասին լուրերը: