Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ճապոնիայի դեսպանատանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Ճապոնիայի դեսպանատանը՝ Հոկայդո կղզու հյուսիս-արևելքում առանց նախնական ծանուցման ուսումնական հրաձգության անցկացման կապակցությամբ։

«Ռուսաստանի Դաշնության սահմանների անմիջական մոտակայքում այս տեսակի անպատասխանատու գործողությունները միջազգային իրավունքի ակնհայտ խախտում են, ստեղծում են անմիջական ռիսկեր քաղաքացիական նավագնացության, Ռուսաստանի քաղաքացիների կյանքի և առողջության համար և կտրականապես անընդունելի են։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության համապատասխան նոտայում նաև պահանջ է դրվում ճապոնական կողմից պատշաճ կերպով բացատրել տեղի ունեցածի էությունը և ձեռնարկել համապարփակ միջոցներ՝ ապագայում նմանատիպ միջադեպերի կրկնությունը կանխելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։