Իրանի և Ադրբեջանի նախագահներ Մասուդ Փեզեշքիանը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն ընդգծել են, որ երկու երկրների համապատասխան պետական մարմինները ներկայումս շարունակում են աշխատանքները Փեզեշքիանի՝ Ադրբեջան կատարած պաշտոնական այցի ընթացքում (2025 թվականի ապրիլի 28) դրված խնդիրների իրականացման ուղղությամբ։
Պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում նշվել է Բաքու-Թավրիզ չվերթի վերսկսումը և Բաքու-Թեհրան չվերթերի հաճախականության աճը։ Այս առումով կողմերը վստահություն են հայտնել, որ այս չվերթերը դրական ազդեցություն կունենան երկու ժողովուրդների միջև շփումների ավելացման վրա։
Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ ադրբեջանա-իրանական հարաբերությունների զարգացման գործում ներկայումս նկատվում է շրջադարձային պահ, և հույս են հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկու երկրների միջև հարաբերությունները դինամիկ կերպով կզարգանան տարբեր ոլորտներում։
Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։