Միջազգային

Ուժեղ երկրաշարժ Թուրքիայում. կա զոհ և վիրավորներ

Թուրքիայի Մուղլա նահանգի Մարմարիս շրջանի մոտակայքում գրանցվել է 5.8 մագնիտուդով երկրաշարժ։ Այն զգացվել է երկրի մի շարք նահանգներում ևս։

Մուղլայի նահանգապետ Իդրիս Աքբըյըքը հայտնել է, որ երկրաշարժից տուժել է 69 մարդ, իսկ 14-ամյա մի երեխա խուճապային նոպայի հետևանքով մահացել է:

Շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության Երկրաշարժը տեղի է ունեցել Միջերկրական ծովում՝ տեղական ժամանակով 02:17-ին: Էպիկենտրոնը գտնվել է Միջերկրական ծովում՝ Մարմարիսից 10.43 կմ հեռավորության և 67.91 կմ խորության վրա:

Մի շարք քաղաքացիներ գիշերն անցկացրել են դրսում։

Նահանգապետի խոսքով, երկրաշարժը չի հանգեցրել էներգամատակարարման, բնական գազի, խմելու ջրի կամ կոյուղու համակարգերի խափանումների: Նա նաև նշել է, որ բնակելի շենքերում ավերածություններ չեն արձանագրվել: