ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Կարոլ Նավրոցկուն Լեհաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։
«ԱՄՆ-ի և Լեհաստանի ամուր և կայուն գործընկերությունը հիմնված է անվտանգության, բարգավաճման և օրենքի գերակայության նկատմամբ ընդհանուր հանձնառության վրա: Լեհաստանի ժողովուրդն իր քվեն տվել է՝ աջակցելով ավելի ուժեղ բանակի և սահմանների անվտանգության ամրապնդմանը:
Լեհաստանը ՆԱՏՕ-ի օրինակելի դաշնակից է և կարևոր ներդրում ունի դաշինքի ամրապնդման և նրա ինքնիշխանության պաշտպանության գործում՝ ընդդեմ այսօրվա և ապագայի մարտահրավերների»,- ասված է պետքարտուղարի շնորհավորանքի մեջ: «Մենք անհամբեր սպասում ենք սերտ համագործակցության ընտրված նախագահ Նավրոցկու և Լեհաստանի կառավարության հետ՝ մեր ընդհանուր առաջնահերթություններն առաջ մղելու համար»,- ուղերձը եզրափակել է Ռուբիոն: