Միջազգային

Թուրքիայի ԱԳ նախարարը բանակցություններն անվանել է կառուցողական

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլն անցել է կառուցողական մթնոլորտում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, փոխանցում են թուրքական լրատվամիջոցները։

Ֆիդանն ակնկալում է, որ առաջիկա օրերին կողմերը կսկսեն տեխնիկական մակարդակով աշխատանքները միմյանց ներկայացված հուշագրերի վրա։ Նրա խոսքով՝ պատվիրակությունները համաձայնության են եկել շարունակել հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքներն առաջնորդների մակարդակով։

«Խրախուսելի է տեսնել այն արդյունքներին միտված մոտեցումը, որը կողմերը ցուցաբերում են պատերազմի պատճառած կորուստներին վերջ դնելու նպատակով։ Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել երկու երկրներին՝ այս պատմական գործընթացում Թուրքիայի նկատմամբ իրենց վստահության համար»,- եզրափակել է Ֆիդանը։