Միջազգային

Ռուս-ուկրաինական բանակցությունները մեկնարկեցին

Ստամբուլում ավելի քան 1.5 ժամ ուշացումով մեկնարկել են ՌԴ և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունները։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ բանակցությունները կսկսվեն Երևանի ժամանակով 14։00-ին։ Արդեն ժամը 13։40-ից սկզբում Թուրքիայի, ապա Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները ժամանել էրին Չիրաղան պալատ։ Ուկրաինական պատվիրակության անդամների մի մասը բանակցությունների է ժամանել զինվորական համազգեստով։

Սակայն բանակցությունները մեկնարկեցին 15.44-ին։

Նշենք, որ բանակցություններին կմասնակցեն նաև Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը և հետախուզական ծառայության պետ Իբրահիմ Քալընը։