Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է Ստամբուլի բանակցություններում երկրի առաջնահերթությունները։
Նախագահը հայտարարել է, որ Ստամբուլի բանակցություններում Ուկրաինան պնդելու է հրադադարի, առևանգված երեխաների վերադարձի և բանտարկյալների ազատ արձակման պահանջները։
«Ես վաղ առավոտյան խոսել եմ պաշտպանության նախարարի հետ։ Ես վստահ չեմ, որ ռուսները պատրաստ կլինեն արդյունավետ հանդիպումների, բայց մենք միշտ պետք է հույսներս դնենք որոշակիության վրա»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունների նախորդ փուլը տեղի է ունեցել մայիսի 16-ին Ստամբուլում: