ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․
Այսօր Կիևի ռեժիմը FPV անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչություն է իրականացրել Մուրմանսկի, Իրկուտսկի, Իվանովոյի, Ռյազանի և Ամուրի շրջանների օդանավակայանների ուղղությամբ։
«Բոլոր ահաբեկչական հարձակումները Իվանովոյի, Ռյազանի և Ամուրի շրջանների ռազմական օդանավակայաններում հետ են մղվել։ Մուրմանսկի և Իրկուտսկի մարզերում FPV անօդաչու թռչող սարքերի արձակման հետևանքով օդանավակայանների անմիջական հարևանությամբ գտնվող տարածքից մի քանի միավոր ինքնաթիռներ հրդեհվել են։ Հրդեհները մարվել են։
Զինվորական կամ քաղաքացիական անձնակազմի շրջանում զոհեր և վիրավորներ չկան։ Ահաբեկչությունների մասնակիցներից մի քանիսը բերման են ենթարկվել»,- հայտնում են գերատեսչությունից։